«Սանիթեքը» տուգանվեց 13 միլիոն դրամով՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

| Veles ngo | ,
Աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է։ Օգոստոսին «Սանիթեքը» տուգանվել էր 12 միլիոն դրամով, սակայն այդ տուգանքից հետո էլ ոչինչ չփոխվեց՝ քաղաքը շարունակում է աղբ շնչել։ Հակակոռուպցիոն բլոգն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին՝ ներկայացնելով ֆեյսբուքահայության հրապարակած լուսանկարները լցված աղբամաններից։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի շրջանակում ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ աղբահանության թերությունները վերացնելու համար: Այդուհանդերձ, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12 միլիոն 967 հազար 739 դրամի չափով: «Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ, առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաև օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը և վնասմանը և այլն: Քաղաքապետրանաի հաղորդագրության մեջ նշված է, որ անկախ վերը նշված խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու հանգամանքից, գիտակցելով նման ծառայությունների օրական անխափան մատուցման կարևորությունը, Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու «Սանիթեք» ընկերությանը՝ ծառայությունների ընթացքը բնականոն հուն վերադարձնելու համար, բանակցում է «Սանիթեք» ընկերության հետ վնասված մեքենամեխանիզմների և աղբամանների փոխարինման նպատակով լրացուցիչ ներդրումներ անելու վերաբերյալ, իսկ իրավիճակը հնարավորին սեղմ ժամկետում չշտկելու դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցները, որը, սակայն, կպահանջի որոշակի ժամանակ և ընթացակարգ` ծառայությունների առանձնահատկություններով պայմանավորված աղբահանության անընդհատությունն ապահովելու համար

 1,089 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: