Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

Սամվել Ալեքսանյանը կարող է դատապարտվել․ Ի՞նչ է կատարվել․․

2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը,ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում,պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին․․․

Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում․․․Նույն հրապարակման մեջ Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ․․․Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում․․․Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը․․․Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․․․

Politik.am-ի տեղեկությունների համաձան Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում խիստ անհանգստացած է այս գործով․․․Խնդիրը նրանում է, որ իր գործի վերաբերյալ իր հրապարակային կարծիքն է հայտնել վարչապետ Փաշինյանը և եթե իրավապահները սկսեն հետաքրքրվել սրանով,ապա զարգացումները կարող են ուղղակի անկառավարելի լինել․․․Իսկ գուցե՞ Փաշինյանի կասկածները ճիշտ էին և Ալեքսանյանը կապ ունի սպանության պատվերի հետ․․․

Այս պահին կան բոլոր կասկածները, որ Ալեքսանյանը կարող էր կապ ունենալ այս գործի  հետ և իրավապահների ակտիվ աշխատանքի դեպքում  կարող են հաստատվել կասկածները և Ալեքսանյանը կարող է դատապարտվել  սպանություն պատվիրելու համար:

ⓒ Newstime.am

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img