Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրում եմ տարածեք: Երևանում ծառերի հատման ու սակուրաների վրա ենք զարմացած:
Իսկ Սևանի ափին, Սևան Ազգային Պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել, հիմնովին, բուլդոզերով ու տրակտորներով արմատախիլ են արել սոճիները, չիչխաններն ու մյուս ծառատեսակները և անունը դրել են ”տարածքը թփուտներից մաքրել”, ուղակի անտառային գենոցիդ են արել օրը ցերեկով: