Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img