Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: Այդ հարցը ներառված է եղել ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը:
«Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել  այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար, և համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել և մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն ինձ վստահելու համար: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, և բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք: Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև ձեր սպասելիքները»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը, որը 2019 թվականից զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, ազատվել է պաշտոնից:

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img