Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ ազատման դիմումներ կգրեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ դատական համակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո որոշ դատավորներ, չի բացառվում, առաջիկայում ազատման դիմումներ ներկայացնեն:

Բանն այն է, որ շատ դատավորներ կորցրել են իրենց թիկունքը եւ այդ պայմաններում նախընտրում են պաշտոնից ազատման դիմում գրել: Առաջին հրաժարական տվողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն է լինելու, ու չի բացառվում՝ Վերաքննիչում այս մեկ հրաժարականը չլինի, եւ այլ դատավորներ եւս հրաժարականի դիմում ներկայացնեն:

Ի դեպ, դատավորների այս խառնաշփոթն ու անպաշտպան լինելու զգացողությունը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը, այլ ոչ թե Գագիկ Ջհանգիրյանի նախընտրելի թեկնածու Սեւակ Համբարձումյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img