Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Պետությունը կմարի սահմանամերձ գյուղերում տուն կառուցող անձանց հիփոթեքային վարկը՝ 10 տարում մինչև 20,6 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը:Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին։«Վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական տանը՝ իրենց իսկ նախընտրած գյուղական բնակավայրում: Աջակցությունը տրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը: Աջակցությունը տրամադրվում է վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12 տոկոս հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում աջակցության գումարը կազմելու է 20 մլն 660 հազար դրամ:Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում՝ գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախագծի ընդունման կապակցությամբ 2022 թվականի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 137.7 մլն դրամի չափով:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել բնակարանային ապահուվության խնդիր ունեցող ընտանիքների Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://iravaban.net/386880.html?fbclid=IwAR1-aOTL6lTDvWLkKLrdSrNbiKmWvLsYFZXMt5H3wCQBmTAVqeO-ONQTACs

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img