Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

Պետությունը լեգալացնում է գողությունը․ Սաշիկ Սարգսյանն ու մյուսները իրավունք չունեն ազատության մեջ լինել

«Առաջին լրատվական»-ը «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանին խնդրեց անդրադառնալ թրենդային մի երևույթի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է 30 միլիոն վերադարձնել պետությանը, այնուհետև Վաչագան Ղազարյանը պատրաստակամություն հայտնեց 6 միլիոն վերադարձնել, իսկ նախկին պաշտոնյաներից մեկն էլ հայտարարեց, որ պատրաստ է պետությանը տալ Ծաղկաձորի իր հյուրանոցը:

«Ինձ համար սա մարդկային տրամաբանությունից դուրս է, իսկ օրենքի առումով՝ ընդհանրապես աղերս չունի արդարադատության հետ»,- նշեց Մարինա Պողոսյանը՝ այս ամենը նմանեցնելով հարսանիքների ժամանակ հայտարարվող նվերներին:

Նա տարակուսում է՝ «ի՞նչ է նշանակում պատրաստակամություն հայտնել. հանցավոր ռեժիմի որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնում իրենց գողացածի, իրենց յուրացրածի, իրենց լափածի մի մասը բերել հետ տալ, ու դրա մասին հայտարարվում է: Մնում է այդ մարդկանց սրբերի շարքին դասենք»:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ այս բոլոր պաշտոնատար անձանց աշխատավարձերը չեն անցել 700 հազար դրամից, բայց նրանց կուտակածը նվազագույնը 700 հազար դոլարից է սկսվում:

Մեր զրուցակիցն այս երևույթը աբսուրդ է համարում. «Իսկ որևէ մեկը ժողովրդին հարցրե՞լ է, չէ՞ որ տուժողը ժողովուրդն է. այդ 30 միլիոնի մեջ 14 ցենտն էլ կարող է իմն է, իսկ ինձ հարցրե՞լ եք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

© 1in.am

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img