Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Պետական դավաճանության գործով հերթական քաղաքացին է կալանավորվել. դիտավորյալ զինտեխնիկա են վնասել

Պետական դավաճանության գործով հերթական քաղաքացին է կալանավորվել: 

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Վահե Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է պետական դավաճանություն, պետական դավաճանության դրդչության փորձ և պատերազմի ժամանակ դիտավորությամբ վնասել է ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում եւ կալանավորում է Սյունիքի մարզի բնակիչներին պետական դավաճանության համար: Այս տարվա ընթացքում արդեն 5 տարբեր քրեական գործեր են ուղարկվել դատարան:

Քրեական գործ առաջին ՝

Գարիկ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
Օգոստոսի 26-ին դատարան է գնացել Մարսպետ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:

Օգոստոսի 9-ին դատարան է ուղարկվել Լևոն Գաբրիելյանի քրեկան գործը եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:

Օգոստոսի 1-ին դատարանում է գտնվել Դավիթ Ղահրամանյանի քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք:

Հուլիսի 27-ին դատարան է մուտք եղել Արգամ Սեդրակյանի քրեական գործը եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի կատարել է պետական դավաճանություն: Դատելով նախաքնական մարմնի բացահայտումից՝ մարզում տղամարդիկ պետական դավաճանությամբ են զբաղվել, տեսնենք, թե ինչ կբացահայտվի դատարանում, եւ ինչ կորոշի դատարանը:

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img