Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Պետական գույքը մասնավորեցվել է շուկայականից ցածր գնով. պետությանը պատճառվել է 95 մլն դրամի վնաս

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնավորեցվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10 մլրդ 256 մլն 372,3 հազար դրամ գնահատված արժեքով «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6 % պետական բաժնեմասը՝ 574 մլն 356.9 հազար դրամով:

ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման երկու հաշվետվություններով՝ պետական 5,6 տոկոս բաժնեմասով «Արաբկիր» ընկերությանը պատկանող 7 մլրդ 422 մլն 87 հազար դրամ ընդհանուր արժեքով Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող 22145 քմ մակերեսով շինությունները, 17678 քմ մակերեսով հողամասը և Փափազյան 32 հասցեում գտնվող 2980 քմ մակերեսով շինություններն ու 9369 քմ մակերեսով հողամասը գնահատվել են 5 մլրդ 722 մլն 87 հազար դրամ (95 մլն դրամով նվազել է ՍՊԸ-ի պետական 5,6 տոկոս բաժնեմասի արժեքը և հիմք է ընդունվել դրա մասնավորեցման համար):

Արդյունքում, ՍՊԸ-ի բաժնեմասը օտարվել է 287 մլն 178 հազար 400 դրամով կամ 95 մլն դրամով պակաս` իրական արժեքից:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի մասին, Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img