Հինգշաբթի, 20 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

ՊԵԿ-ը իրավական օգնություն է խնդրել Միացյալ Թագավորությունից. օֆշորային գործակալների չվճարած հարկերը հետ չեն բերվել

Արդեն մեկ տարի է, ինչ ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել և օֆշորային երկու գործակալներից փորձում է վերադարձնել Հայաստանին ունեցած պարտքը` 166 միլիոն դրամը:

Այս գործակալների հիմնած ընկերությունը` «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն (Limassol Project LP), Հայաստանում անշարժ գույք է վաճառել և չի վճարել ավելացված արժեքի հարկը` շուրջ 166 միլիոն դրամը: ՊԵԿ-ը առանձնապես խոշոր չափի  հարկերը պետբյուջե չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցեց դեռևս 2017թ. նոյեմբերին, սակայն, պարզվում է, նախաքննությունը ավարտին չի հասել:

«Քրեական գործի նախաքննության համար կարևոր մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար իրավական օգնություն ցույց տալու հարցում է ուղարկվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիններին, որի պատասխանը դեռևս չի ստացվել», — մեր հարցմանը պատասխանել է ՊԵԿ-ը:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն, ըստ ռեգիստրի փաստաթղթերի, գրանցված է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, ընկերության հիմնադիրները Սեյշելյան կղզիներում գրանցված «Sapporo Invest S.A.» և «Darwin Invest S.A.» ընկերություններն են: Նրանք օֆշորային գործակալներ են և նույն հասցեում հարյուրավոր այլ ընկերություններ են հիմնել: ՊԵԿ-ը, ենթադրվում է, Միացյալ Թագավորություն կատարած հարցմամբ փորձում է պարզել, թե Հայաստանում իրականում ով է գործում այս ընկերությունների անունից: Նշենք, որ օֆշորային գոտում ընկերություն գրանցելու հիմնական «հմայքներից» մեկը իրական սեփականատերերին թաքցնելն է։ Եվ դա փաստորեն այնքան լավ է ստացվել, որ ՊԵԿ-ի համար արդեն մեկ տարի անհնար է նրանց հարկային դաշտ բերելը: Սակայն չգիտես ինչու քննչական մարմինը, կարճ ճանապարհը թողած, ընտրել է որևէ արդյունքի չբերող նամակագրությանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն տարամադրելու ՊԵԿ-ին։ Դրա փոխարեն ՊԵԿ-ը կարող է դիմել «Ամերիաբանկ»-ին, որը մասնակից է եղել այդ ընկերության հետ առնչվող բանկային բոլոր գործարաքներին։

Հիշեցնենք Հայաստանում «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի հնարավոր կապերի մասին: Շենքը, որը վաճառել է «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ն, այժմ դարձել է մեծ բիզնես կենտրոն` մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ: Շենքի գնորդը բարեկամական կապ ունի վաճառողի` «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի»-ի հայաստանյան ներկայացուցչի հետ: Այսինքն` եթե ՊԵԿ-ի համար անհայտ է, թե ովքեր են կանգնած վաճառողի հետևում, կարող է այդ տեղեկությունը ճշտել գնորդից, ով ֆիզիկական անձ է: Պարզել և հոդվածում մարամասն ներկայացրել էինք նաև, որ այդ ֆիզիկական անձը` Փառանձեմ Հանեսյանը, իր հերթին բարեկամական կապ ունի ԴԱՀԿ-ի աշխատակից Յուրի Աբելյանի հետ, իսկ վերջինիս կապեր ունի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ:

Թե ինչպես է օգտագործել այս տվյալները Պետական եկամուտների կոմիտեն, պատասխանից հնարավոր չէ հասկանալ: Հարկային ծառայությունը, նախաքննական գաղտնիքի հիմնավորմամբ, սահմանափակ ու անորոշ տեղեկություն է հայտնում:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննություններ, ինչպես նաև հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարություններ», — գրված է ՊԵԿ-ի պատասխանում:

«Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերության անունը Հայաստանում սկսեց շրջանառվել, երբ գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի գույքը «Ամերիաբանկ»-ում հանվեց աճուրդի: Գործարարները իրենց գույքը գրավադրել էին բանկում` բիզնես գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի վարկային պարտավորության համար: Վերջինիս չկատարած պարտավորության դիմաց բանկը գույքը հանեց աճուրդի. հենց այդ ժամանակ հայտնվեց «Լիմասսոլ Փրոջեքթ Էլ-Փի» ընկերությունը և գնեց գույքը`Հրաչյա Քոչար 4/9 հասցեի շենքը և հարակից հողամասերը` գնահատված արժեքից շուրջ 1 միլիոն դոլար էժան գնով: «Հայտնվեց», որովհետև ընկերությունը գույքը գնել է Շոտլանդիայի ռեգիստրում գրանցվելուց մեկ ամիս անց:

Ընկերությունը հետագայում պարբերաբար մասնակցել է պետական գնումներին և վարձակալությամբ տարածքներ տրամադրել գերատեսչություններին Հ. Քոչարի շենքից:

Գույքի վաճառքից եկամտահարկ չվճարելն ընկերության միակ հարկային խախտումը չէ: Մեզ հայտնի են դարձել տվյալներ, որ այս ընկերությունը խուսափել է նաև գույքահարկ վճարելուց: Այսինքն` Հայաստանին ունեցած նրա հարկային պարտավորությունը գերազանցում է 166 միլիոն դրամը: Մանրամասները կհարապարակենք առաջիկայում։

Նյութի աղբյուրը՝ Հետք

 

Hot this week

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ...

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

Այս պահին աշխատում ենք ՀՀ Սահմանդրության տեքստի վրա։ Այս...

Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին...

Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան

Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը...

Թեմաներ

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ...

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

Այս պահին աշխատում ենք ՀՀ Սահմանդրության տեքստի վրա։ Այս...

Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին...

Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան

Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը...

Կարող ենք Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություններն ուղղարկել փորձաքննության՝ Վենետիկի հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե...

Չնայած առաջընթացին, խաղաղության ճանապարհին կան խոչընդոտներ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի խորհրդարանի վերլուծական-տեղեկատվական ամսագրում հոդված...

Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img