Երեքշաբթի, 21 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Պատկերացնո՞ւմ եք, հրապարակը, որ ինքնին ազատություն է ենթադրում, ասում են` ավելորդ ազատ տարածություն է

Տեղից Երեւանը փոքր քաղաք է, որտեղ շրջաններից մարդիկ տեղավորվել են փոքր քաղաքում ու մարդկանց քանակով եւ մեքենաների գերառատ երթեւեկությունը արդեն քաղաքը գերծանրաբեռնված է պահում։

Որտեղ ոչինչ չես կարող անել, չես կարող բեռնաթափել մեքենաները, որ մաքուր օդ շնչելու հնարավորություն ունենաս։ Ու բանից պարզվում է փոքր քաղաքներում պետք է մեծ շենքերով խեղդամահ անեն փոքր քաղաքում ապրող բնակիչներին։ Կտրել մարդկանց վրա բնական լույսը, արեւը, օդը, հետո էլ ասում են, որտեղի՞ց այսքան շատ հիվանդություններ։ Ոչ քաղաքը տեսք ունի, ոչ էլ դիմագիծ։ Իրար հերթ չտալով 2000-ականներին շենքեր էր, որ կառուցում էին։ Հիմա, երբ քաղաքում այլեւս ազատ տեղ չկա, անցել են շենքերի բակերի ազատ տարածքներին։ Այն դեպքում, որ շենքերի բակերում երեխաների համար տեղ չկա խաղալու։ Դա մի կողմ, անգամ տեղ չկա, որ ասենք շտապօգնության մեքենա, կամ հրշեջ փրկարարական մեքենա պետք լինելու դեպքում արագ կարողանա օգնության հասնել։ Վերջին շրջանում Տպագրիչների 5 հասցեում էինք, որտեղ սեփական տան ու բնակելի շենքի անմիջապես մեջտեղում թույլատրել են բազմահարկ շինություն կառուցել։ Որտեղ շինարարությունը արդեն թափով գնում է։ Բնակիչները պնդում էին, որ այդ շինությունը լինելու է ոչ թե բնակելի, այլ` հյուրանոց։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե բնակելի շենքի բակում նոր հյուրանոց կառուցվի ու գործի։ Բակը հազիվ մի մեքենայի մուտք-ելքի համար է նախատեսված։ Կառուցապատողը շարունակում է արագ շենքը ավարտին հասցնել։ Քաղաքապետարանից պատասխան չեն տալիս, թե ինչ հիմունքներով են թույլատրել, մինչդեռ երեկ լուրերով հայտարարեցին, թե «շատ ավելորդ ազատ տարածություն կա Ազատության հրապարակում», պետք է այն լրացնել խելամիտ կառույցներով… այն դեպքում, որ այդ տարածքից մի սրճարան էր, որ խանգարում էր, արագ քանդեցին, ու հիմա պետք է տեղը նոր բան կառուցեն, եւ ոչ միայն։ Պատկերացնո՞ւմ եք, հրապարակը, որ ինքնին ազատություն է ենթադրում, ասում են` ավելորդ ազատ տարածություն է: Բնականաբար, այդ ազատությունը վտանգավոր է, պետք է փող աշխատել, եւ ազատ տարածք չթողնել։ Բանից պարզվում է` արդեն արագ մրցույթ են հայտարարել այն չափելու-ձեւելու-ապականելու հեռանկարով, բայց ինչպես որ ձեւակերպման մեջ է` վերանորոգում եւ կանաչապատում է գրված, որ շատ բան գլխի չընկնես։

Կարելի է մտածել, որ հրապարակը վերացնելու միտում կա։ Կհիշեք, երբ տարիներ առաջ Օպերայի գլխին ուզում էին ուտել-խմելու օբյեկտ կառուցել, եւ ինչ-որ սաունա, ինչպիսի արձագանք ստացավ հասարակության լայն շրջանում, հիմա ինչ էլ որ լսում ենք, ոչինչ մեզ չի ասում` անհանգստացնում, որովհետեւ մենք համակերպվել ենք, որ ինչ ուզում, այն էլ անում են` մեջի խոսողն է վատամարդ դուրս գալիս։ Ըստ էության միտքը դեռ մնացել է։ Օպերան պետք է խեղդել նոր կառույցներով` բնականաբար ոչ մշակութային կառույցներով։ Բոլշեւիկյան ձեռագիր է` իրական նպատակը` հնարավոր հանրահավաքների առավելագույն սահմանափակումը, ինչպես նաեւ ազատ տեղաշարժի, խորքային ազատության կերպընկալման` ազատության խորհրդանիշի չեզոքացումը: Տեղից էլ քաղաքի մայթերը արդեն սրճարաններով լցվել է։ Մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունքնից զրկվել են։ Բայց քանի որ փոքր քաղաք է, ձեռքը կրակը չենք ընկնել, պետք է փող աշխատեն։ Փող կաշխատի թույլտվություն տվողը, կառուցապատողն էլ իր փողը կաշխատի, ու մի քանի օլիգարխներով իրար մեջ կբաժանեն, որ տիրեն, թեեւ տիրողն արդեն տիրել է ժողովրդի ձայնով, ու քվեն օգտագործել` ժողովրդին պատժելու համար։

Hot this week

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Թեմաներ

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...

Պետրոս Պետրոսյանը հեռացավ Քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության...

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img