Երեքշաբթի, 18 Փետրվարի, 2025
1.1 C
Yerevan

Պատգամավորի ՊՈԱԿԸ․ ՔՊ-ականն ընկերոջը տնօրենի ԺՊ, եղբորը փոխտնօրեն է նշանակել

Ազգակին ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ատգամավոր Դավիթ Դանիելյանը խորհրդարանական աշխատանքից զատ, պարզվում է, նաև «հարցեր լուծելով» է զբաղված։ Նա վերջերս, ի դեպ, հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Նախ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության Կապանի խորհուրդն էր ցանկանում ըստ իր ճաշակի, շրջապատի ձևավորել ու նապագահել այն, ապա Կապանի բժշկական կենտրոն իր վերահսկողության տակ առավ` հասնելով նրան, որ իր մտերիմը ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց։ Ազդեցությունը տարածելու անսանձ ցանկության ունեցող նկարիչ պատգամավորը, պարզվում է, նկարչի վրձնահարվածով ու իշխանականի վարպետությամբ իրենով է արել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Ըստ ArmLur.am-ի ունեցած տեղեկությունների` հենց նրա անմիջական ջանքերով ՊՈԱԿ-ի պաշտոնակատար է նշանակվել իր բանակային ընկերը` Արմեն Հովհաննիսյանը, ապա եղբորը` Հայկ Դանիելյանին է տեղավորել նույն ՊՈԱԿ -ում` որպես փոխտնօրեն։ Այդքանը քիչ է` Հովհաննիսյանի ձեռամբ, բայց իր ակտիվ ներգործությամբ՝ երկուստեք կադրային ջարդ են սկսել ընդդիմության հանրահավաքների մասնակցած աշխատակիցների նկատմամբ։ Նախկին փոխտնօրենն օրինակ, ում պաշտոն այժմ Դանիելյանի եղբայրն է զբաղեցնում, աշխատանքից ազատվել է ընդդիմության ցույցերի ժամանակ ծառայողական ավտոմեքենայով երևալու ու ցույցին մասնակցելու համար։ Նույն պատճառաբանությամբ աշխատանքից ազատվել են նաև ՊՈԱԿ-ի հաշվապահական բաժնի աշխատակիցները։

Ամբողջական հոդվածը այստեղ

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img