Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
19.1 C
Yerevan

Պապիկյանն ազգականներին աշխատանքի է տեղավորում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։

Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել: Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, եւ Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել` իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող:

Դիմել էինք «Հայփոստ»` մեկնաբանություն ստանալու: Հարցրել էինք՝ նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Բայց «Հայփոստից» զլացան անգամ «այո-ոչ» ասել, պահանջեցին գրավոր հարցում, պատասխանն էլ ուղարկեցին նամակով:

Մի խոսքով, երկար ոդիսականից հետո ստացանք «բաղձալի» պատասխանը. «Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ եւ չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության` «Անձնական տվյալների մասին» օրենքի… համաձայն: «Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է իր աշխատակիցներին վերաբերող գաղտնիությունը եւ երրորդ անձանց չի փոխանցում աշխատակիցներին առնչվող եւ պահպանման ենթակա տեղեկատվություն»: Նախ՝ մեր հարցը որեւէ անձնական տվյալ չէր պարունակում, մենք «Փոստի» աշխատակցի տան հասցեն չէինք հարցրել, եւ երկրորդ` պետական բարձր պաշտոնյայի միջնորդությունը եւ իր ազգականին աշխատանքի տեղավորելը չեն կարող գաղտնի տեղեկություն համարվել: Նույնն է, որ քննչական մարմինը հանցագործի թույլտվությամբ միայն քրեական գործ հարուցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img