«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականի հայտնի «պադավատապետություն» ելույթից։
Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հստակ մոտեցում ուներ, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնյան, ինչ առավելություններ պետք է ունենա, քանի մեքենա պետք է ունենա։
Ժամանակները փոխվեցին, իշխանությունը փոխվեց, Փաշինյանի համոզմունքները նույնպես փոխվեցին, բայց անփոփոխ մնաց. ծառայողական մեքենաների «պադավատապետությունը» դեռ ակտուալ է։ Ծառայողական մեքենաների թեման նորից հայտնվեց հանրային քննարկումների կիզակետում, երբ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրի որոշեցին 90մլն դրամով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա գնել։
Ծառայողական մեքենաների թեմային ըստ էության եւ կոնկրետ փաստերով անդրադառնալու նկատառումով ArmDaily.am-ը ներկայացնում է«Պադավատապետություն» շարքը, որի շրջանակում մենք տարբեր պետական կառույցներից պարզել ենք, թե նախարարները քանի ծառայողական մեքենա ունեն, ինչ մակնիշի է և վերջին 5 տարվա ընթացքում քանիսն են ձեռք բերել։
Շարքի այսօրվա հերոսը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։
Նախարարին տրամադրված է ծառայողական երկու մեքենա ՝
-TOYOTA CAMRY 2.5 (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- հատկացվել է 2020 թվականին
-TOYOTA LC PRADO 150 (թողարկման տարեթիվը՝ 2014թ.)- հատկացվել է 2020 թվականին
Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել է 3 մեքենա
— TOYOTA CAMRY 2.5 (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- 7.207.000 սկզբնական արժեքով
— TOYOTA LC PRADO 150 (թողարկման տարեթիվը՝ 2014թ.)- 24.180.000 սկզբնական արժեքով
-KIA CERATO (թողարկման տարեթիվը՝ 2013թ.)- 8.800.000 սկզբնական արժեքով՝ 2019 թվականին։