Ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ըստ իրանական գործակալության` Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը, որը նույնպես մահացել է։
Ուղևորների թվում են եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռախմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը։
Նրանք վերադառնում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից։