ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ընթացիկ տարվա կոմունալ վարձավճարների չափը գերազանցում է 73 մլն դրամը:
Օրինակ այս տարվա սպառած էլեկտրաէներգիայի համար նախագահի աշխատակազմը նախատեսում է վճարել 40 մլն 79 հազար դրամ: Իսկ ահա ընթացիկ տարվա գազի սպառման համար ՀՀ նախագահի աշխատակազմը մտադիր է վճարել 19 մլն 176 հազար դրամ: Միայն 7 մլն 100 հազար դրամ կկազմի խմելու ջրի վարձը: Իսկ 2 մլն 310 հազար դրամ կազմել է բջջային հեռախոսների ծառայության գումարը: Կապի ծառայությունների համար ընթացիկ տարում կվճարվի 402 հազար դրամ, փոստային ծառայությունների համար՝ 700 հազար դրամ: