Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Որոշումը կայացված է. Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության նախարար

Armlur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում:

Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին:

Սոնա Գրիգորյան

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img