Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Որդու հարսանիքը բուն պատճառը չէ. ինչու հեռացավ Արտակ Դավթյանը. ուշագրավ մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։

Նշենք, որ երեկվանից բուռն քննարկվում է նրա որդու հարսանիքի մասին տեղեկությունը, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել էր, թե քննարկումներ է տեղի ունենալու և արդյունքների մասին կհայտնեն:

Նա ազատման դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է, սակայն պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, ինտրիգը նաև այլ բանում է կայանում: Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությանը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Հավելենք, որ երեկ, չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին, որդու հարսանիքը բազմամարդ է եղել։ Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Ք.Մ.

©Armlur.am

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img