Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
-0.9 C
Yerevan

Ովքեր են Երևանի ամենահարուստ 10 դատավորները՝ ըստ հայտարարագրած դրամական միջոցների

Մայիսի 20-ին դատական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը խթանեց դատավորների եկամուտների շուրջ քննարկումները։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների դրամական միջոցներն ու պարզել 10 ամենահարուստ դատավորներին։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանում կա 65 դատավոր` ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքի։ Թեև նրանք նախկին ու ներկա որոշ պաշտոնյաների նման հարուստ չեն, օրինակ՝ դատավորների շարքում չեք գտնի միլիարդատիրոջ, սակայն նրանց շարքում ևս խոշոր եկամուտների տեր մարդիկ կան։ Ովքե՞ր են Երևանի ամենահարուստ 10 դատավորները։

Երևանի հարուստ դատավորների տասնյակը բացում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանից Արթուր Ստեփանյանը։ Նա ունի 1 մլն դրամ ու 43 հազար դոլար, ընդհանուր մոտ 22 մլն դրամ։

Կին դատավորներից վերջերս նշանակված դատավոր Մարինե Տաշչյանն ունի 10 մլն դրամ, 25 հազար դոլար ու 9,5 հազար եվրո։ Նա նաև հայտարարագրել է 2 մերսեդես և 2 տոյոտա մակնիշի մեքենաներ։ 9-րդ հորիզոնականը զբաղեցնող այս դատավորը ընդհանուր ունի 27 մլն դրամ։

Դատավոր Լիզա Գրիգորյանն ունի 70 հազար դոլար ու 3,5 մլն դրամ։ Ընդհանուր 37 մլն դրամ դրամական միջոցներով դատավորը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Կին դատավորներից ամենահարուստը դատական համակարգի հնաբնակներից Մարինե Մելքոնյանն է, որն ունի 54 հազար դոլար և շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաև մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։ Մելքոնյանը զբաղեցնում է Երևանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։

Հնաբնակներից Էդգար Սեդրակյանն ունի 22 մլն դրամ, շուրջ 90 հազար դոլար ու 20 հազար եվրո։ Դրամով՝ 76 մլն։ 2016-ին այս դատավորը 2,5 մլն դրամով վաճառել է իր NIssan Tida մակնիշի մեքենան և 2 մլն դրամով գնել Toyota Camry։ Դատավորի կինը ևս հարուստ է, ունի շուրջ 7 մլն դրամ, 15 հազար դոլար ու 9 հազար եվրո։ Այս ցանկում նա 6-րդն է։

Նախկինում Գեղարքունիքի մարզի, ներկայում Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Ավագ Գաբրիելյանիվերջին՝ 2017-ի հայտարարագրի համաձայն, դատավորն ունի 8 մլն դրամ, 145 հազար դոլար ու  10 հազար եվրո։ Ընդհանուր դրամական միջոցները կազմում են ավելի քան 82 մլն դրամ։ Այս ցանկում նա 5-րդն է։

4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ավան և Նոր-Նորք դատարանի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը։ Ըստ 2017-ին ներկայացրած հայտարարագրի՝ դատավորն ունի 12 մլն դրամ ու 183 հազար դոլար, ընդհանուր՝ մոտ 100 մլն դրամ միջոցներ։ 2011-ին դատավորը շուրջ 50 մլն դրամով բնակարան է ձեռք բերել և 20 մլն-ով՝ շենքում բնակելի տարածք, ինչպես նաև Mitsubishi Pajero` 50 հազար դոլարով։ Ավելի հարուստ է դատավորի կինը, նա ունի 309 հազար դոլար ու 15 մլն դրամ։ Դատավորը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին է։

Դատավոր Սարգիս Երիցյանը, որը փոխառությունների ակտիվ գործարքներ է կատարում, հարուստ դատավորների 3-րդ հորիզոնականում է։ Նա ունի 91 մլն դրամ, 38 հազար դոլար ու 1 300 եվրո՝ մոտ 110 մլն դրամ։ Նա լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի որդին է։ Սարգիս Երիցյանի տարեկան եկամուտը չի անցնում 12 մլն դրամը։ Այս դատավորը իր գործունեությունը Լոռու մարզի դատարանում սկսել է 38 հազար դոլարով ու 1 մլն դրամով, սակայն 2014-ին կտրուկ հարստացել է նվիրատվությունների շնորհիվ։ Իր հայտարարագրում նա 4 կետով նվիրատվություններ է նշել, որոնցից մեկը 8 հազար դոլարի սահմանում, մյուսները 3 մլն դրամից ավելի։ Նույն տարում նա նաև վաճառել է իր բնակարանն ու մեքենան։

2016-ին Լոռու մարզի, ներկայում Երևանի դատավոր Գրիգորի Վարդանյանը 2018-ի հայտարարագրում լրացրել է  65 հազար դոլար, 59 հազար եվրո ու 75 մլն դրամ, դրամով՝ ընդհանուր՝ 138 մլն։ Նույն տարում նա վաճառել է իր Toyota Avensis մեքենան շուրջ 6 մլն դրամով ու գնել Lexus GX մակնիշի մեքենա 15 մլն դրամով։ Դատավորի 2016-ի հայտարարագրից էլ տեղականում ենք, որ ունի բնակարան, երկու անհատական բնակելի տուն և երկու հողամաս։ 2016-ին մի հողամասը վաճառել է ու գնել անհատական բնակելի տուն իր հողամասով։ Դատավորի կինը 2017-ին 28 մլն դրամով բնակարան ու շուրջ 2 մլն դրամով ավտոտնակ է գնել։ Այս գործարքները տարեկան ընդամենը 2 մլն դրամ ստացող պաշտոնյայի կնոջ դրամական միջոցների վրա ոչ թե բացասաբար են ազդել, այլ անփոփոխ թողել։ Նա ունի 4 մլն դրամ ու 9 հազար դոլար։ Վարդանյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Երևան քաղաքի դատավորներից ամենահարուստը Արմեն Դանիելյանն է։ Նա Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահն է եղել։ 2017-ին 2011-ի համեմատ Դանիելյանի եկամուտները չնչին, սակայն անկում են գրանցել։ 2011-ին նա ունեցել է 35 մլն դրամ, 280 հազար դոլար և 150 հազար եվրո, իսկ վերջին 2017-ի հայտարարագրի համաձայն Դանիելյանն ունի 22 մլն դրամ, 240 հազար դոլար ու 148 հազար եվրո, դրամով՝ շուրջ 215 մլն դրամ։ Դանիելյանը հայտարարագրել է  երեք բնակարան։ Դատավորի տարեկան եկամուտը կազմել է շուրջ 9 մլն դրամ։ Դատավորի կինն ունի 32 մլն դրամ գումար։

© Civilnet.am

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img