Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
15.1 C
Yerevan

Ոստիկանները բացահայտել են վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարչի ապօրինությունները. խարդախությամբ հափշտակվել է մոտ 1.000.000 դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է,

որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձևական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ավանդ ձևակերպելու պատրվակով ստացել և խարդախությամբ հափշտակել է մոտ 1.000.000 դոլար՝ խոստանալով ամսական ապահովել տարբեր չափերի եկամտաբերություն:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 2018-2019 թվականներին նա մի շարք քաղաքացիների անուններով կնքելով գրավի կեղծ պայմանագրեր և վարկային կազմակերպության ծրագիր մուտքագրելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ իրեն վստահված «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի դրամարկղից յուրացրել է ավելի քան 8.000.000 դրամ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ինչպես և կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության համար:
Կասկածներ կան, որ Վահրամ Ղազարյանի գործունեությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Սևանի կամ մոտակա բաժին

ՀՀ Ոստիկանություն

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img