Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել: Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձեւակերպել է դստերը եւ մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել եւ տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ: Առերեւույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն

 486 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: