Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

Ոստիկանը կամ ընկալման խնդիր ունի,  կամ դիտավորյալ  խեղաթյուրում է․․․

Ս․թ․ հուլիսից բազմաթիվ դատապարտյալներից  և նրանց ազգականներից  «Վելես» ՀԿ-ն  ստացել էր  բազմաթիվ բողոքներ, որ դատապարտյալների դատարան  ուղեկցումները չեն իրականացվում, որի կապակցությամբ ս․թ․ օգոստոսի 20-ին դիմել ենք ՀՀ ԱՆ նախարար Ռ․Բադայանին, ՀՀ ԲԴԽ նախագահ Ռ․Վարդազարյանին, ՀՀ դատական դեպարտամենտ Կ․Փոլադյանին և ՀՀ ոստիկանապետ Վ․Ղազարյանին։

24․08․2020թ․ պատասխան ենք ստացել ՀՀ ԲԴԽ նախագահ Ռ․Վարդազարյանի կողմից, որը համամիտ լինելով  մեր բարձրացրած խնդրին նշել էր, որ դեռևս 20․07․2020թ․ ՀՀ ԲԴԽ նախագահի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ նախարարին և ՀՀ ոստիկանության պետին, սակայն առ 24․08․2020թ․  պատասխան  չեն ստացել։

Հետագայում սույն խնդիրը քննարկել ենք  Մարդու իրավունքների պաշտպան  Ա․Թաթոյանի հետ, որը ևս  համակարծիք էր  խնդրի  լուծման հրատապության առումով (ստորև տես ՄԻՊ-ի 01․09․2020թ․գրությունը  ) և  միայն ի շնորհիվ  ՄԻՊ -ի գրասենյակի,  մեր գրությունից  17 օր անց,  ՀՀ ոստիկանությունից ստանում ենք ամսաթվերը կեղծված,  անհասկանալի  պատասխան։ Ինչպես վերը նշեցի  մեր բարձրացած խնդիրը վերաբերվում էր զուտ դատապարտյալների իրավունքների խախտմանը  և  ճշգրտորեն  ընկալվել էր  ԲԴԽ-ի  և ՄԻՊ -ի  կողմից, սակայն ՀՀ  ոստիկանության   Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանը չի ընկալել  մեր հարցումը  և պատասխանել է  կալանավորված/ ձերբակալված  անձանց  վերաբերյալ, ավելին  նշելով, որ մեր տեղեկությոնները չեն համապատասխանում իրականությանը այն պարագայում, երբ դա հաստատվել էր  ՄԻՊ -ի և ԲԴԽ-ի կողմից։

Համադրելով մեր  20․08․2020թ․ ՀՀ ոստիկանությանը ուղղված  մեր կազմակերպության հարցումը և ՀՀ ոստիկանության  07․09․2020թ․ պատասխանը լուրջ կասկածների ենք հանգում, որ  ոչ թե  մեր տեղեկությունները չի համապատասխանում իրականությանը, այլ  ՀՀ  ոստիկանության   Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանի մեր գրության ընկալումը  չի համապատասխանում վերջինիս զբաղեցված պաշտոնին։ Ակնհայտ է, որ այս պաշտոնյան  կամ ընկալման լուրջ խնդիրներ  ունի,  կամ դիտավորյալ  խեղաթյուրում է մեր հարցման բովանդակությունը, որպեսզի խուսափի  դրան ըստ էության պատասխանելուն։

”Վելես” ՀԿ-ի 20․08․2020թ․ հարցումը_ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ա․Գասպարյանի 07.09.2020թ․ պատասխանը

ՄԻՊ _01․09․2020թ․ պատասխանը

 

 

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img