Կիրակի, 1 Հունիսի, 2025
28.1 C
Yerevan

Նոր քրգործ Սերժի Վաչոյի վերաբերյալ. ՊՊԾ աշխատակիցները տարիներ շարունակ նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հոդվածով։

Քրեական գործը 6-րդ վարչությունից արդեն ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ այն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քննություն է ընթանում։

Քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։ ՊՊԾ աշխատակիցները երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 9։00 գտնվել են «Յանս» ռեստորանային համալիրում։

Այսինքն՝ պետական միջոցներով Վաչագան Ղազարյանը տարիներ շարունակ՝ սկսած 2013-ից մինչև 2017 թվականը, ապահովել է նաև իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, որի պատճառով պետությանը պատճառվել է հսկայական վնաս։

Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում ՊՊԾ նախկին ու ներկա աշխատակիցները արդեն իսկ հարցաքննվել են։ Նրանք իրավապահներին ասել են, որ իրենք հրաման են կատարել, կատարել են Վաչագան Ղազարյանի հրամանը։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի վերաբերյալ այլ քրեական գործեր էլ էին քննվում։ Ղազարյանը և իր կինը մեղադրվում էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: ՀՔԾ-ն այն ժամանակ հայտարարել էր, թե ամուսիններ Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը և 2013-2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերից։ Ըստ ՀՔԾ-ի՝ ամուսինները, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք որպես ավանդ ներդրել են հայաստանյան բանկերում և տոկոսագումարներով եկամուտներ են ստացել, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել: Ղազարյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկ»-ի մուտքի մոտից, ապա կալանավորվել էր։ Սակայն նա կալանքի տակ երկար չմնաց։ Առաջին անգամ ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետո ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Իսկ այս տարվա փետրվարին, նույն ՀՔԾ-ն տարիուկես տևած նախաքննությունից հետո կարճեց Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ Ղազարյանը, որպես չվճարած հարկ, պետությանն էր վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։ Իսկ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով։

© 1in.am

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img