Երեքշաբթի, 18 Փետրվարի, 2025
7.1 C
Yerevan

Նիկոլ Փաշինյան. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ազատված է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: Այս մասին Փաշինյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը-խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կկենտրոնան Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու խնդրի լուծման վրա:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

© 1in.am

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img