Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
20.9 C
Yerevan

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել եւ շինարարական ընկերություն հիմնել․ «Հետք»

2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում, գրում է «Հետքը»:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, եւ նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով եւ ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019 թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գեւորգ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաեւ գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխակապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երեւանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաեւ մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

Նկատենք, որ Գեւորգ Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետեւանք չէ, ապա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլեւս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի:

«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: «Ռոզմարին» անունով բնակելի համալիրը շահագործման է հանձնվել 2012 թ.: Այն ներառում է 2 շինություն՝ 31-հարկանի աշտարակ (հասցեն՝ Նամյոտկին 18, ներքեւի պատկերում՝ աջից) եւ տարբեր հարկայնություն (12, 18 եւ 23) ունեցող բնակելի շենք (հասցեն՝ Խերսոնսկայա 43, ներքեւի պատկերում՝ ձախից):

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img