Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք․ Փաշինյան

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Եթե չեմ սխալվում` իրավապահ մարմիններից մեկում հետաքննություն է ընթանում մանկապարտեզների թեմայով»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ «Հետք»-ը պարզել էր, որ Հայաստանի անկախացումից հետո Երեւանի կենտրոնում փակվել է 14 մանկապարտեզ, տարածքները մասնավորեցվել են նախկին պաշտոնյաների կողմից: Փակված 4 մանկապարտեզների տարածքների սեփականատերեր են դարձել Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Բեգլարյանի հայրն ու որդին։ Դատախազությունն այժմ ուսումնասիրում է հոդվածում տեղ գտած փաստերը։

«Էս թեմայի հետ կապված մի սենսացիոն տեղեկություն ստացա, հնարավոր է՝ թվերի մեջ սխալվեմ՝ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երեւանի փոքր կենտրոնում ունի 250 հատ անշարք գույք: Հիմա խնդիրը ո՞րն է՝ Քրեական օրենսգրքով նայում են, եւ էնքան էլ պարզ չէ, թե զուտ ֆորմալ առումով ոնց մոտենան էդ խնդրին, որ դառնա քրեաիրավական քննարկման առարկա։ Գույքը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ էդ մարդը հայտարարագրման ենթակա չի եղել, բայց ես ասել եմ՝ պետք է գտնենք ձեւը»,- ասաց Փաշինյանը։

© Armtimes.com

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img