Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025
-2.9 C
Yerevan

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ

Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

©  Aravot.am

Hot this week

Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և...

Պեսկով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար...

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով...

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ Հայաստանում...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում ներկայացվեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության...

Թեմաներ

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ...

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Արարատ Միրզոյան

Օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img