Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Յուրացվել է 1.43 մլն դրամ. Ուշիի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում յուրացումներ կատարվելու վերաբերյալ:

Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ նշված համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2019 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են առանձանպես խոշոր չափի՝ մոտ 3.208.680 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ անձինք 2017 թվականի սեպտեմբերի 11-ից մինչ օրս յուրացրել են համայնքապետարանի հավաքարար հրամանագրված անձի անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված 1.430.000 ՀՀ դրամ գումարը:

Ըստ ստացված փաստական տվյալների՝ 2017-2018թթ. ընթացքում յուրացվել է 17 անձի որպես օգնություն տրամադրելու համար համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր 820.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ պարզվել է, որ Ուշի համայնքի բարեկարգման համար շինանյութ ձեռք բերելու պատրվակով, 2017 թվականի նոյեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջեից դուրս է գրվել մոտ 958.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

© Armtimes.com

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img