Չորեքշաբթի, 30 Ապրիլի, 2025
12.1 C
Yerevan

Միջազգային 9 կազմակերպություններ նախազգուշացրել են Արցախում ցեղասպանության վտանգի մասին

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։

Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած հայտարարությունից։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, «անպատիժ է թողել հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և սպառնացել է ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը»։

«Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից սահմանված վայրագ հանցագործության վտանգի բոլոր 14 գործոններն առկա են։ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց համախոհների կողմից հայերի և տարածաշրջանի քրիստոնեական այլ համայնքների դեմ իրականացված էթնիկ և կրոնական զտումների վաղեմի քաղաքականությանը», — նշվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել  կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում Ժնևի չորրորդ կոնվենցիային համապատասխան ապահովել միջազգային բոլոր կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական նպատակներով։

Սկզբնաղբյուրը՝https://lurer.com/?p=496159&l=am

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img