Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Միթե՞ մենք այլեւս որպես բանակցող կողմ անելիք չունենք

Հայաստանի շահերը պաշտպանող չկա, բանակցող չկա, դրա համար էլ սահմանափակվում ենք` Շուռնուխը միայն ՀԽՍՀ սահմանների ձեւաչափով, ու վերջ։

Անգործության մատնված իշխանությունը տապալել է, ոչ միայն ներքին, այլ արտաքին հարաբերություններում մեր դիրքերը, այն զիջելով թշնամուն, թշնամին էլ ինչպես որ ուզում է առաջնորդվում է իր համար շահեկան դիրքերից։ Սա ի՞նչ տրամաբանություն է. «թուրքը մեր բարեկամն է» սկզբունքով, թե՞ գործարքի ճանապարհային քարտեզ։

ՀԱՊԿ նիստին Ալիեւի հայտարությանը, թե սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսել է հայկական կողմը, Պուտինը պատասխանեց, որ «Ղարաբաղում բախումները մեծացրել են տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»։ Ստացվում է, որ մեր կողմից Ալիեւին պատասխանող չկա։ Միակ պատասխանողը այլեւս Պուտինն է, այն ինչ իր շահեկան դիրքերից է բխում։ Իսկ թե ինչու է Փաշինյանը շարունակաբար լռում, եւ չի պատասխանում Ալիեւին, եւ առհասարակ, եթե նկատել եք պատերազմի ողջ ընթացքում, եւ հետո, Փաշինյանը Ալիեւին ոչ հիշեցնելու, ոչ էլ հակադարձելու բան ունի։ Ունի, բայց չի կարողանում.. թե՞ չի ուզում։

Փաշինյանը չի գնացել ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Տեղեկանում ենք. հարգելի պատճառներով։ Միթե՞ մենք այլեւս որպես բանակցող կողմ անելիք չունենք։ Չունենք, ինչ պետք է արդեն բանակցությունների սեղանից այն կողմ է, միայն ստորագրված այն խայտառակ կապիտուլացիոն փաստաթուղթը բավական է։

Հիշեցնենք, որ անվտանգության խորհուրդ, քարտուղար կա՞, պետության ամենավտանգված օրերին անունո՞վ է միայն ներկա այդ կառույցը, հա՛, իրանք չկան։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img