Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան առևտրային կապերի ամրապնդմանը. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծել է, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան առևտրային կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության  (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն առևտրային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։

https://www.facebook.com/usembarmenia/posts/pfbid02MQWMWcGo3pTiQYk2amUiiHeZwDg9mJitb9ARMwg5UduPU6zVJ93HZrkeGSddT5J3l

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img