Մեքենաներ, երկու առանձնատուն, փոխառություններ ու դրամական միջոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Թ. Թադևոսյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Բացի այդ, հայտարարագրել է նաև «TOYOTA CAMRY 2.4», «MAZDA 6 2.5 L» մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «FORD TRANSIT TD 2.4» և «IZH 2717» մակնիշի բեռնատար մեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադևոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43000 ԱՄՆ դոլար, 40000 եվրո, 43000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55000000 ՀՀ դրամ, 10000 եվրո և 3000000 ռուբլի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 4 700 000 ՀՀ րդամ, 24 700 եվրո, 550 000 ռուբլի և 3500 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 25 000 եվրո և 450 000 ռուբլի, իսկ ՀՀ դրամով ստացած եկամուտը՝ 440 000 ՀՀ դրամ: Նշված եկամուտները նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թելման Թադևոսյանը 2013–2017թթ. եղել է «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ–ի տնօրենը: 2016–2018թթ. աշխատել է ռուսական «ԻՑԻ ՆԻԻ Էլեկտրոմաշինոստրոենիե»–ում՝ որպես ընկերության փոխտնօրեն: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 23–ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում © Past.am

 450 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: