Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալվել են:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: