Կիրակի, 16 Փետրվարի, 2025
-5.9 C
Yerevan

Մեղադրանք է առաջադրվել Նալբանդյան համայնքի ղեկավարին՝ պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ.,  2007թ. ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված  համայնքի ղեկավարն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է խոշոր չափերի պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև՝ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Մասնավորապես,  2015-2016 թվականների ընթացքում Գ. Մկրտչյանը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ստացված պարարտանյութից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած անձանց անվամբ ստացված խոշոր չափի պարարտանյութը՝ պատճառելով 598.000 ՀՀ դրամ վնաս։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռքբերված ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները, չի փոխանցել համապատասխան ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 672.000 ՀՀ դրամ գումար ևս:

Պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք և ներկայացրել Արմավիրի մարզպետարան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նալբանդյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ վճարելով 1.270.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ՔԿ

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img