Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Մաքսային արտոնություններ՝ նախկին պատգամավորի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստին ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Պարկ Գրուպ» ընկերությանը երկու արտոնություն տվեց։

Գործադիրի մի արտոնությամբ ընկերությունը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի գումարները երեք տարի անց վճարելով, իսկ մյուս արտոնությամբ՝ ներմուծվող ապրանքները կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմելու է մոտ 375 միլիոն դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվել է 980 միլիոն դրամ։

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, ընկերությունը Նիդերլանդներից, Սլովակիայից, Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ԱՄԷ-ից, Իսպանիայից, Հունաստանից կներմուծի կարուսելներ և ատրակցիոններ։ Դրանց արժեքը կազմում է 4 միլիարդ 777 միլիոն դրամ է։

Կարուսելներն ու ատրակցիոնները օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես` զբոսայգու հիմնադրման համար։ Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 միլիարդ 509 միլիոն դրամի ներդրում, ստեղծել 350 նոր աշխատատեղ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմելու է 2.8 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է Հայաստանի տարածքում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հարցը զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք զբոսայգին և այդ կարուսելները մատչելի են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Խաչատրյանը հայտնեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, բայց գրեթե վստահ է, որ ներդրողի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ կունենան, որոնք կտան դրական արդյունք։ Տիգրան Խաչատրյանը խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներին ներգրավվել այդ քննարկումներին, որպեսզի ատրակցիոնները «բերվեն այն աստիճանի, որ հասանելի լինեն բոլոր խմբերի համար»։

Հիշեցնենք, որ «Պարկ գրուպ» ընկերությունը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում որոշել է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։ Ընկերությունը խոստացել է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող կենտրոն՝ հագեցած եվրոպական լավագույն արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով՝ բացման առաջին իսկ տարում ընդունելով ավելի քան 300 000 այցելու։

© Hetq.am

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img