Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

Ձերբակալվել է Շենգավիթի դատախազի տեղակալը. Գլխավոր դատախազություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին,

որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե:

2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img