Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

ՀՔԿ-ն փորձելու է բացահայտել՝ արդյոք Վանեցյանը օրենք է խախտել

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է հարուցվել, որի նպատակն է բացահայտել, թե արդյոք Արթուր Վանեցյանը օրենք է խախտել։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով»։

Դատախազությունը նկատի ունի, որ ԶԼՄ-ները, այդ թվում և Հակակոռուպցիոն բլոգը մատնանշել են, որ ԱԱԾ պետը գերազանվել է իր պաշտոնեական լիազորությունները, երբ հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ և նրան ասել հետևյալը․ «Կալանքը ուզես-չուզես պիտի տաս»։ Ի դեպ, Վանեցյանն ինքը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ ինքը դատավորի հետ երբեք չի խոսել, թեև հայտնի հեռախոսազրույցի ձայնագրության մեջ հստակ ասում է, որ դատավորը զանգել էր իրեն։

Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե։

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img