ՀՔԾ-ն չի հերքում, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում

Ըստ «Հայկական ժամանակ»-ի և «Հետք»-ի հրապարակումների, Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, չի ավարտվել և դեռ պետք է շարունակվի: Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն մինչ այս պահը տարածված լուրը ՀՔԾ-ի կողմից չի հերքվել։ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտին դեռ Հայաստանի վարչապետն էր, և փետրվարին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Հայաստանի նախագահ: Ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները և շուրջօրյա հանրահավաքներով իշխանափոխություն էր պահանջում: © Azatutyun.am

 439 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: