Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
-2.9 C
Yerevan

Հունվարից տրանսպորտի գները կփոխվեն. Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել»,-Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝:

Նա տեղեկացրեց, որ առաջին խմբաքանակը է եկել է 22 ավտոբուս և  10 տրոլեյբուս  և մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։

Միասնական տոմսային համակարգին անցնելու վերաբերյալ Ավինյանն ասաց, թե այն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։

Ավինյանը նաեւ անդրադարձել է ուղեվարձի գնի փոփոխություններին. ասել է, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ, համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ և միասնական տոմսային համակագի անցման պահից մենք ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքները առհասարակ դուրս են գալու»,-ասել է  Ավինյանը:

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img