Հունան Պողոսյանը, եթե մարզպետ դարձավ, չի բացառվում՝ ոստիկանապետ էլ դառնա

Վերջին օրերին մամուլում հաճախ են շրջանառվում լուրեր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կդառնա ՀՀ ոստիկանապետ: Այդ մասին Politik.am-ը զրուցել է «Վելես»  իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանի հետ: «Հունան Պողոսյանի «շնորհիվ» ոստիկանական համակարգում տարիներ շարունակ եղել են ապօրինություններ, եթե մեղմ ասենք, ու չասենք՝ հանցագործություններ: Եթե այս իրադարձությունը, որը մեք կոչում ենք հեղափոխություն, եղել է նրա համար, որ Հունան Պողոսյանի նմանները դառնան ոստիկանապետ, ապա իզուր ենք փողոց դուրս եկել»,-ասում է իրավապաշտպանը: Մարինա Պոսոսյանը հույս ունի, որ նման բան չի լինի.«Բայց մեր իրողության մեջ ոչինչ չեմ բացառում: Եթե այդ մարդը ինչ-ինչ պատճառներով դարձավ մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող մարզի պետ, չի բացառվում, որ ոստիկանապետ էլ կդառնա»,-ասաց իրավապաշտպանը: ©  Politik.am

 481 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: