2015-ին “Էլեկտրիկ Երևանի” օրերի ժամանակ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի հետ Հունան Պողոսյանը հրամայել են խլել “Իլուր” կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի լուսախցիկը։ Հիշողության քարտը սարքում չի եղել, խուզարկել ու գրպանից գտել են այն: Պողոսյանը ասել է լրագրողին․ «Կգաս, մաքուր չիպը կստանաս»: Լրագրողն այնուհետև ցուցմունք տալուց հետո ասել է, որ մտավախություն ունի՝ գործն ուզում են կոծկել․ – «Ներքին անվտանգության վարչությունում ինձնից փորձում էին իմանալ նաև այլ ոստիկանների անուններ, որոնք, ըստ ինձ, հանցանք են գործել: Այն դեպքում, երբ ես դիմումի մեջ հստակ նշել էի՝ Հունան Պողոսյան և Լևոն Երանոսյան»: