Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
13.3 C
Yerevan

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում. Ведомости

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Հանդիպման մասին պատմել է «Վեդոմոստի» պարբերականի դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո. այնտեղ քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։

«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, հանդիպման անցկացման հիմնական վայրեր կարող են լինել Մոսկվան կամ Սոչի։

«Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում հոկտեմբերի 6-7-ը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի մասնակցությամբ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։ Դրանում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: 

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img