Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.7 C
Yerevan

Հնդկաստանի 104 քաղաքացու տրամադրվել են կեղծ դիպլոմներ. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,

որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img