Կիրակի, 26 Հունվարի, 2025
0.1 C
Yerevan

ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանը կկասեցնի ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում ներքին մասնագիտական քննարկում է եղել, եւ որոշել են ոստիկանության հայցին անդրադառնալ քրեական վարույթով նախաքննության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով ոստիկանության կողմից սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին եւ ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին դատի տալու գործընթացին, նշել էր. «Անթույլատրելի է նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցած միեւնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում եւ իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական եւ վարչաիրավական այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միեւնույն հիմքը: Փոխանակ ոստիկանները պատժվեն ծնողներին նսեմացուցիչ կերպով գետնին տապալելու համար, դեռ մի բան էլ ոստիկանությունը ծնողներին է փորձում պատժել»:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին եւ կառավարության անդամներին գնալ եւ ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Արդյունքում ոստիկանները բռնության ենթարկեցին ծնողներին, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ. 18 ծնող տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որեւէ մեղադրյալ չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Hot this week

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Ավշարում դաժանաբար կատվին սպանողի առաջին դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=f63s8rhbc4Y&t=92s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Թեմաներ

Արտաշատի դատարանի մոտ

https://www.youtube.com/watch?v=a5ikeYp81vg&t=4s

Արտաշատի դատարանից

https://www.youtube.com/watch?v=YE0pi2iey0s

Օրենսդրական «տեռոր»

https://www.youtube.com/watch?v=7YlTtveiFBE

Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու...

Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img