Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
17.1 C
Yerevan

Հիմա ո՞վ է մեր իրական թշնամին

Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, կառավարությունը հենց նոր քնից արթնացավ ու որոշեց անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծել։

Հիմա էլ, թե պետք է վարչապետի հետ հանդիպում կազմակերպել։ Լավ, այս աստիճան անխիղճ մոտեցո՞ւմ, երբ հասցրին իշխանությունները որդեգրել։ Ի՞նչ է նշանակում պատերազմը տանուլ տված ու որբ երկրում, որտեղ գրեթե ոչ մի պետական կառույց իր տեղում չէ, ասել, որ անհետ կորած տղաների հարցերով պետք է նոր-նոր հանձնաժողով կազմել ու դեռ հասկանալ, թե ինչ միջոցներ են հարկավոր գտնելու եւ գործընթացը կազմակերպելու համար, որպեսզի այդ կերպ ծնողներին մխթարեն։ Ո՞ր ծնողին կարող եք պատասխան տալ, թե որտեղ է իր որդին։ Որդեկորույս մորը ձեր վարչապետը պետք չէ, մարդկանց իրենց էրեխեքն են պետք։ Մարդիկ իրենց էրեխեքին են ուզում, նույնիսկ համակերպվել են նրանց չլինելու հետ ու իրենց երեխեքի դիերն են պահանջում, գոնե իմանան ուր գնան սգալու… Ու այս ծանր օրերին չկա մեկը, որ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին եւ պատրաստ է պատասխանել որդի կորցրած ծնողներին։ Իշխանությունները հարցը փորձեցին լուծել իրար հետեւից տրվող ազատման հրամաններով։ Մենք այդ պաշտոնանկությունների մասին էլ լա՜վ գիտենք։ Միշտ էլ պաշտոնանկ են արվել այս կամ այն համակարգը տանուլ տված պաշտոնյաները, ու հարցը փակվել է ընդամենը հենց պաշտոնանկությամբ, առանց պատասխանատվության զգացումի։ Ի՞նչ է արել էս ազգը ձեզ, որ այս կարգի ատում եք մարդկանց, անգամ չեք էլ բարեհաճում, դուրս գալ մխիթարող մի խոսք ասել ամիսներ շարունակ կես բուռ դարձած ծնողներին։ Լավ, բա երեխա բերես, մեծացնես ու տաս մատաղ անեն, ու իրենց նստած տաք տեղից էլ խոսեն, թե պատերազմ էր, ամեն ինչ հնարավոր էր, առանց փաստերի ու առանց պատասխանատվության։ Սա խոսում է այն մասին, որ երկրում չկա արդարադատություն. եթե լիներ, արդարադատությունն էլ ընտրովի չէր լինեի։ Այս ընթացքում դատախազությունը դեռ ոչ մի գործ չի կազմել, որ հանրությունը հասկանար, թե ինչ է կատարվել իրականում ներսում։ Այն ինչ գիտենք, գիտենք այս կամ այն զինվորականի պատմածով’ չհաշված ամենքիս վերլուծական միտքը. բարդ չէ հասկանալ ու պատկերացնել պատերազմի ողջ ընթացքը, թեեւ պաշտոնական հաղորդագրությունների ընթացում ոչ մի ստույգ բան չլսեցինք’ իրարամերժ լուրերի եւ իրականում ինֆորմացիոն բլոկադայի մեջ հայտնված ու գլխներիս տակ փափուկ բարձով։ Մի խոսքով, պատերազմից հետո մարդիկ ավելի ծանր իրավիճակում են հայտնվել։ Հիմա ո՞վ է մեր իրական թշնամին։ Մեր ներսում, մեր գլխին սեւ բերող իշխանություննե՞րը, թե՞ իշխանությունը, որը խոստացել էր ամեն բան թափանցիկ ու հանրության համար անթաքուն պահել, իսկ իրականում հակառակը գործելով սցենար մշակել, որի իրականացման պարագայում մարդկային կյանքը, ցավոք, ոչ մի արժեք չունեցավ. եթե ունենար, հազարավոր զոհեր չէինք տա, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմանդամ ու խեղված զինվորներ չէինք ունենա’ հայրենիք կորցնելու ֆոնին։ Ու այսքանից հետո իշխանությունը դեռ հաթաթաներ է բանեցնում, փորձում է արդարացնել իր վարքը, գործեր են հարուցվում, մարդկանց են վախեցնում, անունն էլ դնում ազատություն, այն դեպքում, երբ ազատության համար կռիվ տվող երեսուն տարվա մեր զոհված տղաները, որոնք իրենց կյանքը դրեցին, մնացին առանց հայրենիք։ Իսկ մեզ մնացին շիրիմներ ու պտղնցաչափ հող’ ոտքերի տակից դուրս` «կիրթ եւ կառուցողական» թուրքին` թշնամուն նվիրած։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img