Չորեքշաբթի, 4 Հունիսի, 2025
25.1 C
Yerevan

Հենա ազատության մեջ էիք՝ բա ինչի թողեցիք մաքսակետ դնեն. Մարինա Պողոսյանը՝ Գորիսի փոխքաղաքապետին ուղղված դատավորի հարցի մասին

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը վեց տարի ամեն ինչ անում է, որ կոռումպացված նախկին չինովնիկ, նախկին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը մնար անպատիժ, որովհետև բազմաթիվ էպիզոդներով վաշխառությամբ զբաղվելով, խարդախությամբ մարդկանց գույքերին տիրացել է։

«Եվ վեց տարի է այդ կոռուպցիայի դեմ վարչությունը ընդհանրապես լռում էր և այսօր դատական նիստը Ազարյանի մոտ էր և փաստորեն պրն Ազարյանը միջանկյալ բավարարեց ու ուղարկեց նոր քննության, քանի որ ամեն ինչ արվել է այս վեց տարվա մեջ, որպեսզի այդ գործը կոծկվի։ Ընդ որում այստեղ խոսքը գնում է մի քանի միլիոն դոլարի մասին, որի ծագման աղբյուրները երևի թե հենց կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը պետք է ճշտեր, թե ոնց է մարդը երկու տարի Քաղավիացիայի վարչության պետ աշխատելով մի քանի միլիոն դոլար վաշխառել, մարդկանց տները ձեռքներից առել։ Եվ զուգահեռաբար տեսանք, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի դատավարությունն է։ Մեր դատավարությունից մտանք այնտեղ և ինձ համար շատ անակնկալ էր, քանի որ եթե մի քանի միլիոն դոլարի պարագայում դատախազությունը, իրավապահ մարմինները, ամբողջ դատական համակարգը լծվել է Հովհաննես Երիցյանին հանկարծ նույնիսկ հարցաքննության չկնաչելու գործին, այսինքն վեց տարի է այս գործը շարունակվում է շրջապտույտներով՝ամեն ինչ անում են, որ մի քանի միլիոն լափած կոռումպացված չինովնիկը հանկարծ պատասխանատվություն չկրի, որը մարդկանց անտուն է թողել։ Եվ դրա հետ հակապատակեր մենք ներկա ենք լինում, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհին այլ պետություն իր անցակետերն է դրել, խոսք է գնում , որ վճարներ պիտի տանք այդ անցակետերով անցնելուց և այլն և այլն, խոսքը այսօր գնում է Գորիսի փոխհամայնքապետի մասին, ում առաջին ատյանի դատարանը 30 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխել էր»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է կատարվում մեր իրավապահ համակարգում և թե Կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը որտեղ տեսավ Մենուա Հովսեփյանի գործողություններում կոռուպցիա. «Երբ որ այս մարդիկ ընդամենը 13 հազար անտուն մարդկանց կերակրելով , պահելով և այլն, այսինքն սոցիալական աջակցություն են ցուցաբերել։ Եվ դա էլ եմ մի կողմ թողնում, որովհետև ես քրեական գործի նյութերին քաջատեղյակ չեմ, երբեք չեմ զբաղվել, ուղղակի պատահմամբ հայտնվեցինք այդ նիստին և խափանման միջոցը փոխում են կալանքի այն պարագայում, երբ ասում են, որ բյուջեում փող չկա, այսինքն մեկ այլ լրացուցիչ կալանավոր պիտի պահենք։Եվ այսօր՝ երեկ գիշերվա Գորիսի դեպքերից հետո,Գորիսի փոխքաղաքապետի, քաղաքապետին կալանքի տակ պահելը ըստ իս՝ քաղաքական հետապնդում է և ասել, որ մարդը ազատության մեջ գտնվելով կարող է չգիտեմ ինչ անի՝ պարզ չի։ Եվ ինձ համար անհասկանալի է, երբ որ նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հարց է տալիս ամբաստանյալին՝ հենա ազատության մեջ էիք՝ բա ինչի թողեցիք մաքսակետ դնեն։ Օրինակ, ինձ համար դա անհասկանալի երևույթ է,այսինքն ինչ պիտի աներ Մենուա Հովսեփյանը, այսինքն, եթե ինքն այդքան զորեղ է, որ կարող է չթողներ, որ մաքսակետ դնեն, դուրս է գալիս, որ հիմա իրեն կալանավորում են, որովհետև ինքն այնքան զորեղ է՝ կարող է խոչընդոտել այդ մաքսակետի տեղադրմանը։ Այսինքն, ես հիմա ուզում եմ հասկանալ ի՞նչ է կատարվում մեր երկրում։ Դատավորը նույնիսկ հարցրեց, բայց պետություն կա, թե չկա՞։ Կարո՞ղ է Համլետն է, լինելու, չլինելու հարցն է տալիս»,-պատմեց Պողոսյանը։

Իրավապաշտպանը շեշտում է, որ եթե անձը մեղավոր է, ապա թող նրա մեղքն ապացուցեն և դատեն, թե այն հարցն է քննարկվում, որ եթե Գորիսի փոխքաղաքապետը ազատության մեջ մնա՝ ինչի՞ն կարող է նա խոչընդոտե՞լ։
«Եվ դա էլ այն պարագայում իբր 3 միլիոն չգիտեմ ինչքան գումար է եղել, որը պաշտոնական դիրքի չարաշահման շնորհիվ վատնվել է, պաշտպանը ելույթ ունեցավ և ասաց, որ իրենք հատուցելու են այդ գումարը և երեսուն միլիոն գումարը դա այն գումարն է , որը զերծ կպահի Մենուա Հովսեփյանին որևէ գործողություն անելուց, որովհետև չորս անչափահաս երեխայի հայր է ի վերջո և երեսուն միլիոն դրամը, իրենց խոսքերը մեջբերեմ, պարտքերով, վարկերով վերցված գումար է։ Այսինքն, այսօր ամենակարևոր հարցը երեկվա դեպքերից հետո Գորիսն ուղղակի անկառավարելի վիճակի թողնելն է, հա՞»-ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ դատական նիստի ժամանակ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, որ դատական նիստից առաջ շրջափակման մեջ մնացած չորս գյուղ հացազուրկ են մնացել և զանգահարել են, որպեսզի փոխքաղաքապետը ինչ-որ ձևով այդ հարցը լուծի, քանի որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ևս կալանավորված է։
«Այսինքն, մարդիկ կարող են ինչ-որ կերպ հացի հարցը լուծել և արդյոք արժի այդ մարդկանց այսպիսի օրով կալանավորել՝ դա պետականամե՞տ է, թե հակապետական որոշում է կայացվում»,-ասաց Պողոսյանը։

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Թեմաներ

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img