“Դուք դասեր չեք քաղում մարտի 1-ից”։“Վելես” ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ Սարգսյանի վերոնշյալ խոսքը ինքնախոստովանական ցուցմունքի և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի վերագրելով։ Քրեական գործի հարուցումը մերժվեց, ՀԿ-ն բողոքարկեց մերժումը դատարանում։ Սակայն դատական նիստը երկար չտևեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բողոքաբեր կողմի փաստարկները լսելու ժամանակ ցուցաբերում էր տարօրինակ պահվածք՝ նույնականացնելով Սերժ Սարգսյանին դատարանի հետ։ Մասնավորապես ասում էր, թե Սարգսյանին վիրավորելով կողմը վիրավորում է իրեն՝ դատավորին։ 2. Արթուր Մկրտչյան Հաց բերողին կալանավորելու որոշում կատարած դատավորը հեղափոխությունից հետո էլ չի փոխել իր ոճը։ Մասնավորապես իր վերջին դատական նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մկրտչյանը թույլ էր տվել դատախազի կողքին նստել գործի հետ կապ չունեցող փաստաբանի՝ խոստովանելով, որ “նրա կարգավիճակը դեռ ճշտված չէ”։ Հակակոռուպցիոն բլոգն ավելի մանրամասն գրել է այդ նիստի մասին այստեղ։ 3. Ալեքսանդր Ազարյան Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ աշխատած կադրը դատարանում պետք է վճռեր Քոչարյանի կալանավորման երկարացման հարցը։ Վճիռը կայացվեց հօգուտ Քոչարյանի՝ նա ազատ արձակվեց։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մտքով ինքնաբացարկի հնարավորությունն անգամ չէր անցել. դատավորը ինքնաբացարկ է տալիս կողմերից որևէ մեկի հետ անձնական կապեր ունենալու պատճառով, քանի որ ակնհայտորեն կարող է կանխակալ վերաբերմունք ցույց տալ։
1,391 Ընդհանուր դիտումներ, 1 Օրվա դիտումներ