Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
14.1 C
Yerevan

Հարությունյանների գերդաստանը դեռևս արմատավորված է պետական համակարգում. ով որտեղ և ինչ պաշտոն է զբաղեցնում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի և նրա հարազատ եղբայր՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականից հետո հանրությունը մեծ ոգևորություն ապրեց՝ կարևորելով այդ հրաժարականները։

Ուշագրավ է, սակայն, որ նրանց հրաժարականով ամեն ինչ չի ավարտվում, և համակարգը չի մաքրվում, քանի որ այս ընտանիքը ամբողջ տնով, ցեղով աշխատում է պետական ապարատում։ Մասնավորապես, Գագիկ Հարությունյանի որդին՝ Էդուարդ Հարությունյանը, առ այսօր աշխատում է նույն ԱԱԾ-ում, զբաղեցնում է բարձր պաշտոն հետախուզության գլխավոր վարչությունում, կոչումով գնդապետ է։

Էդուարդ Հարությունյանը հսկայական կարողության է տիրապետում, գազալցակայաններ ունի Արզնիում և ոչ միայն, նաև այլ լուրջ բիզնեսների է տիրապետում։

Էդուարդ Հարությունյանը նաև Սերժ Սարգսյանի փեսայի՝ Հայկ Խաչատրյանի քավորն է։ Իր հերթին, Հայկ Խաչատրյանը Գագիկ Հարությունյանի քրոջ որդին է։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Հարությունյանը փոխկապակցված են նաև խնամիական կապերով։

Էդուարդ Հարությունյանը նախկինում տարիներ առաջ նաև ԵՊՀ-ում էր մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն իրականում ԱԱԾ ներկայացուցիչն էր մայր բուհում։

Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, էներգետիկայի փոխնախարար էր մինչև հեղափոխությունը։

Գագիկ Հարությունյանի դուստրը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է։ Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, մինչև վերջերս ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր:

Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ նախկին ռեժիմի բոլոր արատավոր երևույթների իրավական ձևակերպումն ապահովել է Հարությունյան ընտանիքը։ Դատարանների մասով իր գործն արել է Գագիկ Հարությունյանը։ Մասնավորապես, օրինական ու չկեղծված է ճանաչել նախկին ռեժիմի ժամանակ կեղծված բոլոր ընտրությունները։ Իսկ իրավապահ մարմինների մասով հարցերը լուծել է նրա եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, և իրենց որդիները, որքեր, ինչպես արդեն նշեցինք, իրավապահ տարբեր մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցրել և զբաղեցնում են։

Սա գալիս է փաստելու, որ միայն Հարությունյան եղբայրների հրաժարականը բավարար չէ։ Նրանց ընտանիքի բոլոր անդամների, ընտանիքի արմատները պետք է կտրել դատաիրավական համակարգից՝ չշրջանցելով նաև վեթինգը, քանի որ, ինչպես վերևում նշեցինք, նրանք հսկայական կարողության են տիրապետում, որի ծագումը ոչ ոքի հայտնի չէ։

© 1in.am

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img