Շաբաթ, 18 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Հարկատուների հաշվին այս շռայլությունները անթույլատրելի են, բարոյականությունից զուրկ

Այսօր Հայաստանը նշում է Բանակի օրը. ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է: Մեր հաղթանակների, խնդիրների և առաջնահերթությունների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին:

«Եռաբլուր այցելելը մեր բոլորիս պարտականությունն է, բայց լավ կլինի դրա հետ մեկտեղ բանակի հոգսերը կարողանանք ավելի լավ հոգալ տարին 365 կամ 366 օր»,- նկատեց Մարինա Պողոսյանը:

Մեր զրուցակիցը մեզ հարիր չի համարում խոսել ՊՆ պարգևավճարների մասին, որովհետև հանրությունը դրա առթիվ որևէ բողոք չէր ունենա՝ բացի ծափահարությունից. «Մենք կարող ենք խոսել այն մնացած պարգևավճարների մասին, որ պատերազմող երկիր լինելով՝ շատ նախարարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ իրենց շռայլություն են թույլ տվել»:

Նա հաստատեց, որ Երևանի քաղաքապետարան հարցում են արել՝ հասկանալու համար, թե բյուջեի որ տողից են կատարվել պարգևավճարները. «Որովհետև ինձ անհասկանալի էր, թե քաղաքապետարանը 1 մլն դոլար, ինչպես գրված է լրատվամիջոցներում, պարգևավճարներն ինչպես է վճարել: Դա իրենց հոր տունը չի և կարաս չի, որ ձեռքը գցեն, ով ում ուզենա՝ տա»:

Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ եթե քաղաքապետարանը լիներ պրոդուկտ ստեղծող կազմակերպություն, դա կլիներ իր խնդիրը. «Բայց առանց մեզ հարցնելու մտնել մեր գրպանը և պարգևատրել այդ ահռելի չափերով… Ի՞նչ փոփոխություններ են եղել քաղաքապետարանում, և պարգևատրված մարդիկ իրենց աշխատանքից առավել ի՞նչ գործողություններ են կատարել: Մինչդեռ այդ 1 մլն դոլարով աղետի գոտու քանի ընտանիքի հարց կլուծվեր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

© 1in.am

 

Hot this week

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=0GXLPOrAWk4&t=1489s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

Թեմաներ

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի...

Դատարանն արդեն անօրինական է ճանաչել Տիգրան Ավինյանի բարձրացրած գները․ Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Տրանսպորտի գների թանկացման...

Սերժի Վաչո, թե՞ Վաչոյի Սերժ

https://www.youtube.com/watch?v=cekLsxVfN24&t=108s

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img